-
14.06.2017|
09:19
Չինաստանի Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը, արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առևտրային պալատից, հյուրեր և ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից:
-
14.06.2017|
09:18
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկը:
-
14.06.2017|
09:15
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է 11 հարց:
-
14.06.2017|
09:13
Բելառուսական ԱԱԾ-ի ղեկավար Վալերի Վակալչուկը հայտարարել է, որ բելառուսական իշխանությունները տարվա սկզբից ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 8 անձանց: Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալներից մեկը կապ ունի Արևմտյան Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու հետ:
-
14.06.2017|
09:12
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը պնդում է, որ անցյալ տարվա հեղաշրջման փորձը վերահսկվել է իշխանության կողմից: Իշխանություններն իմացել են հեղաշրջման փորձի մասին և չեն կանխել, փոխարենը՝ ստեղծված իրավիճակից օգուտներ են քաղել՝ իրենց նպատակներին հասնելու համար:
-
13.06.2017|
21:45
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվեն Միկսերին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես բարեկամական և արդյունավետ՝ վարչապետը կարևորել է համագործակցության հետագա խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
-
13.06.2017|
21:44
Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմի ստեղծման կարիք ունեն՝ հայտարարարել է Իրանի ԱԳ նախարար Մահամադ Ջավադ Զարիֆը:
-
13.06.2017|
21:43
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վաղ առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով: Նա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ:
-
13.06.2017|
21:41
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-սաուդյան հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը:
-
13.06.2017|
21:41
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: